Ավանեսյան․ ՀՀ-ն առաջիկայում «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ կստանա

Ավանեսյան․ ՀՀ-ն առաջիկայում «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ կստանա

PanARMENIAN.Net - Հայաստանում անցած շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է, առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև ռուսական«Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ կստանա, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Armenpress-ը:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք և՛ Եվրոպական միության, և՛ Առողջապահական համաշխարհային կազմակերպության վերջնական եզրակացության տրամադրմանը, որն այս երկու օրվա ընթացքում կլինի: Դրանից հետո, ըստ եզրակացության, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես և ինչ տարիքային խմբի համար ենք պատվաստումներն իրականացնելու: Մենք շարունակում ենք «Սպուտնիկ V»-ով պատվաստումները, սակայն քանի որ չափաքանակը դեռ քիչ է, պատվաստումներն էլ քիչ են իրականացվում: Առաջիկայում կստանանք «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ և, իհարկե, պատվաստվողների շրջանակը կմեծացնենք»,- նշել է Ավանեսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով վիրուսի դեմ պատվաստում է իրականացվել Ռուսաստանի նվիրած «Սպուտնիկ V» պատվաստանյութերով: Ընդհանուր առմամբ, դրանով պատվաստվել է 600 հոգի: Եվս 25,000 դեղաչափ խմբաքանակ է ներկրվել AstraZeneca պատվաստանյութից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---