Թաներ Աքչամը Ցեղասպանության մասին նոր գիրք է գրել

Թաներ Աքչամը Ցեղասպանության մասին նոր գիրք է գրել

PanARMENIAN.Net - Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը նոր գիրք է գրել Հայոց ցեղասպանության մասին։ Այդ մասին հեղինակը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Աքչամն այն սակավաթիվ թուրք գիտնականներից է, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։

Գիրքը թուրքալեզու է։

«Իմ նոր թուրքերեն գիրքը: Հայոց ցեղասպանության համառոտ պատմությունն է․․․ Սա հիանալի զգացողություն է՝ ասես նորածին երեխա լինի»,- գրել է Աքչամը։

Աքչամը 20-րդ դարի 70-ականներին հեռացել է հայրենիքից: Նա մի քանի աշխատություն ունի՝ նվիրված Հայոց ցեղասպանությունը։ Նա «Կայսրությունից հանրապետություն», «Թուրքական ազգայնամոլությունը և Հայոց ցեղասպանությունը», «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի պատասխանատվությունը» գրքերի հեղինակ է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---