ՖԲ-ում հայհոյելու համար մինչև 300,000 դրամ տուգանք է առաջարկվում 7 ապրիլի 2021 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հայհոյանքի համար տուգանքներ սահմանող հոդվածով։ Ըստ նախագծի` հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը տուգանվում է 100-150 հազար դրամով, իսկ տարվա ընթացքում 2-րդ անգամ նույն արարքը կրկնելու դեպքում՝ 150-300 հազար դրամով։ Հոդվածը չի տարածվում խուլիգանության դեպքերի վրա։ Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր իշխող «Իմ քալի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով զրպարտության ու վիրավորանքի համար տուգանքների վերին շեմը բարձրացվել է մինչև 6 մլն և 3 մլն դրամ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |