ՌԴ-ում չեն բացառում ռուսական ԱԹՍ-ների մատակարարումը ՀՀ-ին

ՌԴ-ում չեն բացառում ռուսական ԱԹՍ-ների մատակարարումը ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը ամբողջական ծավալով իրացնում են ռազմատեխնիկական գործակցության ծրագիրը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերի Ռեշետնիկովը՝ հավելելով, որ իրենք չեն բացառում նաև ռուսական արտադրության ԱԹՍ-ների մատակարարումը ՀՀ-ին։

«Այսօրվա դրությամբ մենք արտահանման ենք ներկայացնում մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես, տևական թռիչքի հնարավորությամբ «Օրիոն-Է» անօդաչու թռչող սարքերը։ Հայկական կողմի համապատասխան դիմումի դեպքում մենք պատրաստ ենք քննարկել այն ընդունված կարգով»,- ասել է Ռեշետնիկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ ավանդական գործընկերը ռազմատեխնիկական ոլորտում։

«Նախկինում կնքված պայմանագրերով բոլոր առաքումները կատարվում են ժամանակին և ամբողջական ծավալով»,- ասել է նա։

«Օրիոնը» միջին բարձրության անօդաչու թռչող սարք է տևական թռիչքաժամանակով, որի առավելագույն թռիչքային զանգվածը 1 տ է, իսկ օգտակար բեռի առավելագույն զանգվածը՝ 200 կգ։

Ըստ «Ռոսօբորոնէքսպորտի»՝ անօդաչուն այսօրվա դրությամբ արտահանման է առաջարկվում որպես հետախուզական սարք, իսկ ՌԴ ԶՈւ-ին առաքվում է որպես հարվածային։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---