«Սպուտնիկ V»-ի 15,000 դեղաչափ արդեն ՀՀ-ում է

«Սպուտնիկ V»-ի 15,000 դեղաչափ արդեն ՀՀ-ում է

PanARMENIAN.Net - Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15,000 դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը բերվել է Հայաստան, հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը:

«Այսօր մենք «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ դիմավորեցինք «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը ձեռք է բերել հայկական կողմը։ Պատվաստանյութի 15,000 չափաբաժինը կուղղվի ռիսկի գոտում գտնվող խմբերի պատվաստմանը», - ասել է Կուրոչկինը։

Դիվանագետի խոսքով՝ սա այն լայնածավալ աջակցության շարունակությունն է, որը Ռուսաստանը ցուցաբերում է Հայաստանին համավարակի դեմ պայքարում։

Ապրիլի 7-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանում նախորդ շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է, առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև ռուսական «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ։ Ավելի վաղ Ռուսաստանի նվիրած «Սպուտնիկ V» պատվաստանյութերով պատվաստվել էր 600 հոգի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---