Գիտության ֆինանսավորումը ՀՀ-ում կավելանա մոտ 2․8 մլրդ դրամով 8 ապրիլի 2021 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Պետբյուջեի մասին օրենքով նախատեսված 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13․1 մլրդ դրամ) կավելանան մոտ 2․8 մլրդ դրամով։ Կառավարությունը հավանություն է տվել գիտության ֆինանսավորումն ավելացնելու նախագծին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է գիտության ֆինանսավորման ավելացման շուրջ բազմաթիվ խորհրդակցություններից հետո։ Ավելացվող միջոցներն ուղղվելու են թեմատիկ գիտհետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն)։ «Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիտության ֆինանսավորումն ավելացնելու թեմայով բազմաթիվ քննարկումներ են ունեցել։ «Միայն որևէ տողում գումար ավելացնելն ամենևին չի նշանակում, որ բովանդակային արդյունքի կհասնենք։ Անհրաժեշտ է հավաստիանալ, որ այն ներդրումը, որն արվում է, համակարգը կարող է մարսել՝ այսինքն դրա համար կան համապատասխան մեխանիզմներ և ինստիտուցիոնալ հիմքեր, և երկրորդ՝ այդ գումարը նպատակային կլինի և համոզված կլինենք, որ այն ծառայում է գիտության զարգացմանը»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ սա գործընթաց է, որը նպատակ ունի գիտության շարունականան զարգացման մեխանիզմներ գործարկել։ Ըստ Ավանեսյանի՝ գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ կակտիվանա համագործակցությունը գիտահետազոտական ինստիտուտների հետ, ինչն էլ նպաստելու է նաև բուհերի վարկանիշի բարձրացմանն ու միջազգայնացմանը։ Ավելի վաղ Հայաստանում գիտնականներն ու բիզնես բոլորտի ներկայացուցիչները պահանջում էին գիտության ֆինանսավորման ավելացում։ Նրանք ձևավորել էին «Գիտուժ» նախաձեռնությունը, որը պահանջում էր 50%-ով ավելացնել գիտության ոլորտին տրվող պետական ֆինանսավորումը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |