Ծանրամարտիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել

Ծանրամարտիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել

PanARMENIAN.Net - Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է B խմբի հաղթող՝ երկամարտի 346 կգ արդյունքով։

Հայ ծանրորդը նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել՝ հրում վարժությունում ցույց տալով 196 կգ արդյունք, գրում է Panorama.am-ը։

Թե Հարությունյանը վերջնական հաշվարկներով որ տեղը կզբաղեցնի, պարզ կլինի A խմբի մրցման ավարտից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---