Պետդեպ․ ՌԴ-ն, հնարավոր է, ձգտում է պահպանել ԼՂ հակամարտութունը, ոչ թե լուծել

Պետդեպ․ ՌԴ-ն, հնարավոր է, ձգտում է պահպանել ԼՂ հակամարտութունը, ոչ թե լուծել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ոչ թե լուծել այն։ Այդպիսի տեսակետ է հայտնել պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

Նա այդ մասին խոսել է Վաշինգտոնում գործող ոչ կառավարական «Թուրքական ժառանգություն» կազմակերպության առցանց սեմինարի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես ակնկալում եմ, որ կաճի Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության հարցում, որոնք, հավանաբար, երկարաժամկետ կմնան Լեռնային Ղարաբաղում»,-ասել է նա։

Քենթը, բնութագրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, մեղադրել է Ռուսաստանին հակամարտությունը ձգձգելու ցանկության մեջ, ինչպես նաև մեջբերել Վրաստանի ԱԳ փոխնախարարին:

«Վրաստանի ԱԳ փոխնախարարներից մեկը նոյեմբերին ասել էր․ «Դա այն իրավիճակն է, որում հայտնվել էր Վրաստանը 1998-ին։ Հետո Ադրբեջանը հայտնվեց այն իավիճակում, որում Վրաստանն էր 2008-ին։ Իսկ հետո նա կհայտնվի այն վիճակում, որում Վրաստանը հիմա է գտնվում»,- ասել է Պետդեպի աշխատակիցը։

«Սա բավականին հոռետեսական, բայց, հնարավոր է՝ իրական գնահատական է, թե ինչպես է ՌԴ-ն մանիպուլացիայի ենթարկում ԼՂ հակամարտությունը սեփական շահին հասնելու համար և իրականում չձգտելով կարգավորել հակամարտությունն ու թույլ տալ ՀՀ-ին ու Ադրբեջնին առաջ շարժվել»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Քենթը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումն Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ։

«Մենք բոլորս ողջունեցինք ռազմական գործողությունների դադարեցումը 2020-ի նոյեմբերին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ քաշեց հրադադարի պայմանները»,- ասել է նա։

2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում տեղակայվել են ռուս խաղաղապահներ 5 տարի ժամկետով, հետագայում ևս 5 տարով ժամկետը երկարացնելու հեռանկարով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---