8 ապրիլի 2021 - 12:23 AMT
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք կա

Ապրիլի 7-ին Արցախում կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են անցնում տանը:

Արցախում 2021թ․ կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4936 քաղաքացու հետազոտություն, որից 640-ի թեստը դրական է եղել։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2524 դեպք: Կատարվել է 2384 թեստավորում:

Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։