8 ապրիլի 2021 - 13:34 AMT
ՌԴ գլխավոր դատախազը Երևանում է

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել նրա ռուսաստանցի պաշտոնակից Իգոր Կրասնովը:

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորել է Դավթյանը:

2021-ի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը հրավիրել էր Հայաստան: Հրավերն ընդունվել էր։ Այցի օրակարգին, կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցերն ավելի վաղ Դավթյանը քննարկել էր ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։