IRI. Վրաստանի բնակիչների 64%-ը ՀՀ հետ հարաբերությունները դրական են գնահատել

IRI. Վրաստանի բնակիչների 64%-ը ՀՀ հետ հարաբերությունները դրական են գնահատել

PanARMENIAN.Net - Վրաստանի բնակիչների 64%-ի համոզմամբ՝ իրենց երկրի հարաբերությունները Հայաստանի հետ կարելի է բնութագրել որպես դրական, դա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից օրերս հրապարակված հարցման արդյունքները, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հետազոտության մասնակիցների 22%-ի պնդմամբ՝ հայ-վրացական հարաբերություններն այսօր ոչ բարեկամական են և ոչ էլ թշնամական։ Հարցվածների միայն 9%-ն է նշել, թե Հայաստանի հետ հարաբերությունները վատ վիճակում են։

Վրաց-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը դրական է գնահատել հարցվածների 73%-ը, իսկ վրաց-ադրբեջանականինը՝ 66%-ը։

Բացի այդ, IRI-ի հարցմանը մասնակցած Վրաստանի քաղաքացիների 17%-ը պնդում է, որ իրենց երկրի ամենակարևոր քաղաքական գործընկերն Ադրբեջանն է։ 13%-ը որպես Թբիլիսիի համար մեկ քաղաքական գործընկեր մատնանշում է Թուրքիային։ Հայաստանը Վրաստանի գլխավոր գործընկեր է ընկալում հարցվածների միայն 11%-ը։

IRI-ի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 59%-ն ամբողջությամբ, ևս 19%-ը՝ մասամբ կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին։ Հարցվածների կեսից ավելին, այդուհանդերձ՝ 53%-ը, անկեղծորեն խոստովանել է, թե չգիտի՝ երբ Վրաստանը հնարավորություն կստանա մաս կազմել դաշինքին։ Հարցման մասնակիցների 12%-ն էլ կարծում է, որ դա երբեք տեղի չի ունենա։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---