Նախարար․ «Սպուտնիկ V»-ի 2 դեղաչափը $19 արժեր

Նախարար․ «Սպուտնիկ V»-ի 2 դեղաչափը $19 արժեր

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15,000 դեղաչափ խմբաքանակը հասել է Հայաստան՝ 2 դեղաչափի համար վճարվել է $19։ Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սպուտնիկ V»-ի նախորդ՝ առաջին խմբաքանակով առաջին հերթին պատվաստվել են Covid-կենտրոնների բուժաշխատողները, ինչպես նաև՝ քրոնիկ հիվանդները և 65-ն անց քաղաքացիները:

«Այս պահին ծավալված է 2500 մահճակալ: Բրիտանական շտամի նոր դեպք դեռևս չկա»,- հայտնել է նախարարը, գրում է «Հետքը»։

Հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել է, թե «Սպուտնիկ V»-ն Հայաստանում գրանցված է՝ նախարարը տեղեկացրել է, որ Covid-19-ի բոլոր պատվաստանյութերի գրանցում, որպես այդպիսին, այս պահին չի իրականացվում, որովհետև դրանք դեռ կլինիկական հետազոտությունների երրորդ փուլում են:

«Օրենքն ունի մի քանի մեխանիզմ, այդ մեխանիզմներից մեկն էլ հանդիսանում է արտակարգ իրավիճակներում թույլտվություն, որպեսզի այդ պատվաստանյութն օգտագործվի, և այդ թույլտվությունը տրված է: Բոլոր պատվաստանյութերը, որոնք կավարտեն կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը, ինչ-որ մի փուլում այդպիսի ավարտական գրանցման վկայական կստանան: Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը «Սպուտնիկ V» գրանցելու»,- ասել է նա:

Նախարարը չի պատասախանել հարցին, թե արդյոք վարչապետ Փաշինյանը պատվաստվել է, կոչ անելով ճշտել նրա խոսնակից:

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը խոստացել է լուծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհրաժեշտ առաքումների հարցը։ Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ին ավելի քան 1 մլն դեղաչափ է հարկավոր։ Ապրիլի 8-ին ՀՀ-ն ստացել է պատվաստանյութի 15,000 դեղաչափ:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որAstraZeneca-ի գինը, որով ևս պատվաստումներ են արվում ՀՀ-ում, մոտ 25 դոլար է, բայց Հայաստանը 1 դեղաչափը 4.5 դոլարով է գնում:

© factor.am

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---