Կիպրոսում ԱՄՆ դեսպանը դատապարտել է հայկական եկեղեցում թուրքերի խնջույքը

Կիպրոսում ԱՄՆ դեսպանը դատապարտել է հայկական եկեղեցում թուրքերի խնջույքը

PanARMENIAN.Net - Կիպրոսում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված խնջույքը: Դեսպանն այդ մասին գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի վատ նպատակով օգտագործումը: Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը, որ բոլոր պաշտամունքի վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պաշտպանված պետք է լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,- գրել է դեսպանը, մեջբերում է Ermenihaber-ը:

Ավելի վաղ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրք երիտասարդներն առանց թույլտվության խնջույք էին անցկացրել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---