Պատգամավոր․ ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատող օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից

Պատգամավոր․ ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատող օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ կառավարության որոշմամբ կարող է կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։ ՄԻՊ աշխատակազմն առարկություններ էր ներկայացրել Ֆինանսների նախարարությանը:

«Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով հաստատության ֆինանսավորումը կրճատելու իշխանությունների նախագծին, հայտարարել էր, որ դա ակնհայտ հակասահմանադրական և խտրական նախագիծ է։ Նա նշել է, որ ընդունվելու դեպքում, ինքն անմիջապես դիմելու է Սահմանադրական դատարան։

Ըստ Freedom House-ի՝ ՄԻՊ ֆինանսավորման կրճատումը կխաթարի կառույցի անկախությունը։ Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---