ԱՄՆ Պետդեպարտամենը սկսել է նախապատրաստվել Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծրագրվող այցը Թուրքիա շատ կարեւոր է: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռոբերտ Վուդը:



Նրա խոսքով, ներկայումս Պետդեմարտամենտը սկսել է նախապատրաստվել այդ այցին: «Թուրքիան կարեւոր դաշնակից է հանդիսանում, եւ մենք մեծ նշանակություն ենք տալիս այցի վերաբերյալ նախագահի որոշմանը»,- նշել է Վուդը:



Նա նաեւ ասել է, որ դիտարկվում է ԱՄՆ եւ Իրանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիայի միջնորդության հարցը, բայց դրա մասին խոսելը վաղաժամ է: «Բայց շատ բան կախված է լինելու Իրանից եւ համագործակցությանը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում, որոնցում մենք անհանսգտացած ենք, սեփական վարքը փոխելու իր պատրաստակամությունից»,- ընդգծել է ԱՄՆ Պետդեմարտամենտի մամլո քարտուղարը:



Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնի Թուրքիա կատարած այցին, ապա Ռոբերտ Վուդի խոսքով, Անկարայում «թուրքական կառավարության հետ շատ լավ բանակցություններ ընթացան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---