ՇՄՆ․ Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խումբը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար

ՇՄՆ․ Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խումբը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ Սարսանգի ջրամբար է այցելել, բաց թողել Սևանի Ծիածանափայլ Իշխանի առաջին խմբաքանակը։

Նախարարությունից հայտնում են, որ 1-2 տարի անց արդեն Սարսանգում ձկնատեսակի «բավականին ներկայանալի պոպուլյացիա» կլինի, որը կարող է կերակրել արցախցիներին։

Նախարար Պետրոսյանը նաև հանդիպել է Արցախի նախագահին, քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցեր։

«Հատուկ ուշադրության են արժանացել հետպատերազմյան շրջանում Արցախի մեր հայրենակիցների կենսական նշանակության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը։ Անտառային ռեսուրսի վերականգնման խնդրի շրջանակում առաջիկա շաբաթներին Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ Արցախում կմեկնարկեն 1 հա մակերեսով անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսության հիմնման աշխատանքները։ Նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100,000 տնկի՝ մոտ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար»,-ասվում է ՇՄՆ հայտարարության մեջ։

Նրանք անդրադարձել են նաև հետպատերազմյան շրջանում ջրի մոնիթորինգի խնդրին։

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում ադրբեջանական կողմը անտառների վրա ֆոսֆոր պարունակող զինատեսակ էր բաց թողել։ Ըստ ուսումնասիրության, այն այրող կասետային զենք է, դրա կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---