LinkedIn-ից ավելի քան 500 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել

LinkedIn-ից ավելի քան 500 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել

PanARMENIAN.Net - LinkedIn սոցիալական ցանցի ավելի քան 500 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել։ Դրանք հրապարակվել են հաքերների ֆորումում, որի անվանումը չի նշվում, ասվում է Cyber News-ի զեկույցում։

LinkedIn-ի ներկայացուցիչը հաստատել է Insider-ին արտահոսքի փաստը։

«Մենք դեռևս ուսումնասիրում ենք խնդիրը, սակայն, հրապարակված տվյալները, հավանաբար, ներառում են LinkedIn-ից ստացած բաց տեղեկություններ՝ այլ կայքերից ստացված տվյալների հետ համադրությամբ, գրում է TJournal-ը։

Տվյալները ներառում են ID աքաունթներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, տեղեկություններ աշխատավայրի մասին, սեռը և հղումներ սոցցանցերում հաշվառման այլ գրառումներին։

LinkedIn-ը 740 մլն օգտատեր ունի, ուստի արտահոսքը կարող է սոցցանցի օգտատերերի մոտ երկու երրորդին առնչվել։

Չարագործները կարող են օգտագործել տեղեկությունները ընկերությունների վրա հարձակումներում՝ աշխատակիցների մասին տեղեկությունների միջոցով։

Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ համացանցում են հայտնվել Facebook-ի ավելի քան 533 մլն օգտատերի տվյալներ։ Դրանք հավաքվել են մինչր 2019թ․։ Ընկերությունը բացառել էր կոտրելու տարբերակը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---