10 մարտի 2009 - 18:44 AMT
Հայաստանը պետք է վախենա Գաբալինյան ՌԴԿ հարցում ռուս-ամերիկյան մերձեցումից
«Քաղաքական խաղացողների ներքին ռեսուրսները փոխվել են աշխարհում տիրող ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով»,- հայտնել է ՀՀ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ, կրթության եւ գիտության հարցերով խորհդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, ԱՄՆ նոր վարչակազմը թեեւ աշխատում է ընդամենը 1,5 ամիս, բայց արդեն փոխում է արտաքին քաղաքականության առաջնությունները եւ հատկապես` Ռուսաստանի առնչությամբ: Աշոտյանի կարծիքով, ռուս-ամերիկյան հարաբերություններում կողմերի շահերը չեն փոխվել, պարզապես խաղի նոր կանոններ են ընդունվել:

«Եթե խոսենք արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականության մասին, ապա կարելի է նշել, որ Հայաստանի համար շատ կարեւոր են Իրանի նախագահական ընտրություններն ու Իրանի եւ Թուրքիայի հարաբերությունները»,- նկատել է Աշոտյանը:

Հայ խորհրդարանականը նաեւ նշել է, որ Հայաստանը պետք է ավելի ուշադիր լինի Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների հանդեպ, քանի որ ՀՀՊ եւ Գաբալինյան ՌԴԿ վերաբերյալ նոր գաղափարները կարող են հիմնաքար դառնալ ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացման համար, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում Ադրբեջանի դերի աճին: