10 մարտի 2009 - 18:56 AMT
Հայաստանի կառավարությունում հերքում են վարչապետի հրաժարականի մասին ասեկոսեները
Հայաստանի կառավարությունում հերքում են ասեկոսեներն այն մասին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ֆինանսա-տնտեսական նախարարությունների ղեկավարները հրաժարական են տվել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության գլխավոր մասնագետ Պետրոս Դեմիրճյանը հերքեց այդ տեղեկատվությունը: «Այս պահին ոչ մի նման բան չկա»,- հայտնել է Պետրոս Դեմիրճյանը:

ՀՀ վարչապետի եւ ֆինանսա-տնտեսական բլոկի նախարարների հրաժարականի մասին տեղեկատվությունն այսօր տարածել է Lragir.am հայկական ինտերնետ-հրատարակությունը:

Դրա հետ մեկտեղ, համապատասխան նախարարություններում այդ տեղեկատվությունը չեն հաստատում, բայց եւ չեն հերքում: