10 տարում ՀՀ-ում ազատազրկվածների թիվը նվազել է 50%-ով

10 տարում ՀՀ-ում ազատազրկվածների թիվը նվազել է 50%-ով

PanARMENIAN.Net - 2010 թվականի համեմատությամբ Հայաստանում արձանագրվել է ազատազրկվածների թվի 50.4% կրճատում, այս մասին զեկույց է ներկայացրել Եվրոպայի խորհուրդը:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում 100,000 բնակչի հաշվով 75 բանտարկյալ կա․ ցուցանիշն ամենացածրերից է ամբողջ աշխարհում և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի, Սլովենիայի, Շվեդիայի հետ: 2010-ին 100,000 բնակչի հաշվով 151 բանտարկված է եղել։

Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը 2221 է, իսկ քրեակատարողական հիմնարկների ընդհանուր կարողությունները 5346 մարդու համար են։ ԵԽ զեկույցի համաձայն յուրաքանչյուր օր մեկ բանտարկյալի համար երկիրը ծախսում է €18.8։

«Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 41.5%: Սա գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (86.6%)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Մոնակոն, Լիխտենշտեյնը, Իսլանդիան և Ֆինլանդիան Եվրոպայի այն երկրներն են, որտեղ բանտարկվածների թիվն ամենափոքրն է․ 100,000 բնակչի հաշվով 50 բանտարկյալ։ Սան Մարինոյում բանտարկյալներ չկան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---