Սիմոնյան․ Գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել` հույս ունեինք

Սիմոնյան․ Գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել` հույս ունեինք

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով ապրիլի 8-ին գերիների չհաջողված վերադարձի մասին, ասել է, որ իրականում վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս ունեին, որ այդպես կլինի։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին։

Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ Ավինյանի գրասենյակից հայտարարվել է, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

«Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս ունեինք։ Այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ դժգոհություն է առաջացրել՝ դա ընդունելի է, բայց բարձրաստիճան որևէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել։ Այնուամենայնիվ, ըստ իս, նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրել մեր համաքաղաքացիներից և ծնողներից»,-ասել է նա։

Նա ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի գերիների հարցն «օգտագործվի վրդովմունքը խորացնելու, նախընտրական վիճակի վրա ազդելու համար»։

Անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությանը՝ Սիմոնյանն ասել է, որ ինքը չի մասնակցում գերիների վերադարձին, և նրա բառերում տրամաբանություն չկա։

Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովն ավելի վաղ պատասխանելով հարցին, որ Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում էին, թե գերիներ են վերադառնալու, բայց չվերադարձան, ասել է, որ «նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---