Երևան-Գյումրի փակ ճանապարհի պատճառով «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է

Երևան-Գյումրի փակ ճանապարհի պատճառով «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով՝ ռազմագերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Շիրակում գերիների հարազատները փակել էին մարզ տանող բոլոր ճանապարհները։ Փակ էր ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:

«Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Գերեվարված անձանց հարազատները փակել էին Գյումրի-Երևան երկաթուղին՝ մեքենաներ կանգնեցնելով երկաթգծերին:

Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---