10 մարտի 2009 - 19:02 AMT
Հայաստանի դատական համակարգը չի զարգանում
Մի շարք խնդիրներ, որոնց հետ բախվում է Հայաստանը, կապված են հանրապետության դատական համակարգի անկախության ապահովման հետ: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանի 2008թ. համար զեկույցի ներկայացմանը հայտնեց Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: «Չնայած, որ Հայաստանի դատական համակարգում բարեփոխումներ են կատարվել, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ մեր երկրի դատական իշխանությունը զարգացման միտում ունի»,- նշել է Արմեն Հարությունյանը: Նա նաեւ ավելացրել է, որ վերջին երեք տարիների ընթացքում կատարված հետազոտությունները վկայում են քաղաքացիների շրջանում դատական համակարգի հանդեպ վստահության ցածր մակարդակի մասին:

«Երկրում ժողովրդավարության հաստատման եւ ամրապնդման համար ժամանակ է հարկավոր: Բայց դատական համակարգը կարող է կատարելագործվել միայն այն դեպքում, երբ երկրում ժողովրդավարություն հաստատելու հստակ ցանկություն կա»,- ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը: