Ադրբեջանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի մոտ 1 մլն դեղաչափ է սպառվել․ Տրվել են նաև կեղծ տեղեկանքներ

Ադրբեջանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի մոտ 1 մլն դեղաչափ է սպառվել․ Տրվել են նաև կեղծ տեղեկանքներ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում իրականացվում է կորոնավիրուսի դեմ կամավոր անվճար պատվաստման ծրագիր, որի շրջանակում, ըստ Օպերատիվ շտաբի, արդեն մոտ 1 մլն դեղաչափ պատվաստանյութ է օգտագործվել։ Այդ են վկայում նաև Our World in Data-ի տվյալները։

Ըստ Օպերատիվ շտաբի կորոնավիրուսի՝ դեմ 2 դեղաչափով արդեն պատվաստվել է 386,327 մարդ, օգտագործվել է չինական CoronaVac պատվաստանյութը։

Սակայն ի հայտ են եղել պատվաստման մասին կեղծ տեղեկանքի տրամադրման փաստեր։ ԶԼՄ-ներում և սոցցանցերում լուրեր են տարածվել, որ որոշ բժիշկներ կեղծ տեղեկանքներ են տրամադրում պատվաստված լինելու մասին և գումար վերցնում դրա դիմաց։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են պոլիկլինիկաների բժիշկներ, որոնք տրամադրել են կեղծ տեղեկանքներ։ Խզվել է պայմանագիրը 12 բժշկի հետ, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Ադրբեջանում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ կարանտինային ռեժիմի խախտման համար վարակված մոտ 20 անձ է բերման ենթարկվել։ Նրանք խախտել են ինքնամեկուսացման ռեժիմը, տեղեկացում է գործակալությունը։

Խախտողներից մեկի հանդեպ քրգործ է հարուցվել։

Ավելի վաղ ևս 15 անձ էր հայտնաբերվել, որոնք խախտել էին ինքնամեկուսացման ռեժիմը։ Նրանք բոլորը վերադարձվել են իրենց բնակության վայրեր՝ բժշկական ցուցումների պահպանմամբ։ Նրանցից 3-ի հանդեպ քրգործեր են հարուցվել։

Հատուկ կարանտինային ռեժիմն Ադրբեջանում գործում է մինչև հունիսի 1-ը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---