Ծանրորդ Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառից խաչքարերը դուրս բերելիս

Ծանրորդ Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառից խաչքարերը դուրս բերելիս

PanARMENIAN.Net - Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը Եվրոպայի առաջնությունում դուրս մնաց երկամարտի պայքարից, վնասվածք է ստացել Քարվաճառից խաչքարերը դուրս բերելիս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արշավական Աշոտ Թոփուզյանը։

Մարտիրոսյանը փոքր ոսկի է նվաճել Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում, սակայն դուրս է մնացել երկամարտի պայքարից՝ միավոր չստանալով հրում վարժությունում։

«Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում: Երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալուն, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրս բերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր՝ Սիմոնը։ Ու եթե ինքը չլիներ... էնտեղ գտնվողները գիտեն՝ ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք․․․

Ինքը մարզիկ է, ում հետ մրցելուց վախենում են ու գիտեն, որ ընդամենը իրենից հետո կարող են արդյունքի հասնել... Ինքը էն տեսակն է,որ մեզ վաղը Օլիմպիական ոսկի է բերելու... Իսկ դուք... այդպես էլ կմնաք պատերի տակ խոսացող ու սոցցանցերի հարթակներում գրառում անողներ...»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Երկամարտի 464 կգ արդյունքով դարձել Մինասյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Ծանրամարտիկի խոսքով՝ չի ուզում, որ իրեն որպես որակազրկված մարզուհի հիշեն
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան