Կարասին․ ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է օգտակար լինել ԼՂ կարգավորման հարցում

Կարասին․ ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է օգտակար լինել ԼՂ կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դերակատարություն ունենալ ԼՂ կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը, գրում է «Կոմերսանտը»։

«Կարծում եմ, որ համանախագահներն այդ ուղղությամբ կարող են օգտակար դերակատարություն ունենալ։ Այդ «եռյակը» ունի փորձ և զգալի արտաքին աջակցություն։ Կարծում եմ՝ կարելի է վերականգնել ԵԱՀԿ հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը զգալի միջազգային արձագանք կստանար»,- ասել է Կարասինը։

Նա նշել է նաև, որ հիմնական հարցերը կապված են հումանիտար խնդիրների՝ ռազմագերիների փոխանակումն ավարտին հասցնելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, վերադարձող փախստականների համար պատշաճ պայմաններ ստեղծելու հետ։

«Նաև սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և հարակից շրջանների ականազերծման հարցը»,-ասել է նա։

Շատ բան, ըստ Կարասինի, կախված կլինի նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի վստահություն հաստատել կողմերի միջև։

«Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ շարունակում է քաղաքական հարցերի քննարկումը, լուծումների որոնումը։ Ակտիվ աշխատում է փոխվարչապետերի մակարդակով ստեղծված եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրներ»,- ասել է սենատորը։

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեսակոնֆերանսի ընթացքում վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---