Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ոստիկանների հետ միջադեպում աֆրոամերիկացու մահվան պատճառով

Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ոստիկանների հետ միջադեպում աֆրոամերիկացու մահվան պատճառով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ապրիլի 11-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև՝ կապված ոստիկանների կողմից հերթական աֆրոամերիկացուն վիրավորելու հետ, որը հետո մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել Մինեսոտայի նահանգում։ Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Բրուքլին Սենթեր շրջանի ոստիկանական բաժանմունքի մոտ՝ բողոքելով 20-ամյա Դոնթի Ռայթի մահվան դեմ։

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է օգտագործել, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։ Առնվազն երկու մարդ է վիրավորվել ռետինե փամփուշտներով։ Որոշ ցուցարարներ քարեր են նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ։ Քաղաքապետ Մայք Էլիոթը զսպվածության կոչ է արել կողմերին, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ ոստիկանության վարկածի՝ ոստիկաններն ապրիլի 11-ին կանգնեցրել են ավտոմեքենան, որի վարորդը ենթակա էր ձերբակալման ըստ դատարանի թույլտվության։ Դոնթի Ռայթը կրկին նստել է մեքենան և փորձել հեռանալ։ Ոստիկանը հրազենով վիրավորել է Ռայթին, սակայն մեքենան շարունակել է երթևեկությունը և բախվել այլ մեքենայի։

Ռայթը մահացել է պատահարի վայրում։ Մեքենայում գտնվող կինը վնասվածքներ է ստացել, որոնք կյանքին չեն սպառնում։

Ռայթի հետ միջադեպը տեղի է ունեցել այն վայրից ոչ հեռու, որտեղ 2020-ի մայիսին ոստիկանը գրեթե 20 րոպե ծնկով խեղդամահ է արել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին, որի մահը ռասիզմի և ոստիկանության կամայականության դեմ մեծ բողոքի ալիք բարձրացրեց։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---