Թուրքիային ստիպել են հարաբերություններ հաստատել Հսայաստանի հետ10 մարտի 2009 - 21:03 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան չի հրաժարվում ԵՄ մտնելու իր քաղաքականությունից, բայց ջանում է այլընտրանքային քաղաքականություն վարել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում իր դիրքերն ամրապնդելու համար»,- հայտնել է ՀՀ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ, կրթության եւ գիտության հարցերով խորհդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունները երկկողմ չեն, այլ գտնվում են գլոբալ քաղաքականության ենթատեքստում: Ինչպես նշել է պատգամավորը, տարածաշրջանում հիմնական խաղացողներն այնպիսի ուժերն են, ինչպիսիք են ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, իսկ հայ-թուրքական հարաբերությունները միայն կախված են նրանց խաղից: «Թուրքիան այլընտրանք չուներ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Տարածաշրջանում պետք է կայունություն լինի, քաղաքականությունը պետք է զիջի իր տեղը տնտեսական շահերին»,- հայտնել է նա: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Թուրքիայի մասնակցությունը Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցմանը, եւ թե ինչքանով այն կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը, Աշոտյանը պատասխանել է, որ ինքը չի կարծում, որ Թուրքիայի մասնակցությունը ԱԷԿ կառուցմանը կարող է վտանգ ներկայացնել ազգային անվտանգության համար: «Ես այդ հայտարարությունը ընկալում եմ որպես Հայաստանի նախագահի քաղաքականության շարունակություն: Այդ հայտարարությունը կարող է շատ ուժեղ դիվանագիտական խաղաքար դառնալ Հայաստանի ձեռքում»,- ավելացրել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |