Նախարար․ ՀՀ կորոնավիրուսի դեմ Novavax պատվաստանյութ կներկվի

Նախարար․ ՀՀ կորոնավիրուսի դեմ Novavax պատվաստանյութ կներկվի

PanARMENIAN.Net - Հայաստան կներկվի նաև կորոնավիրուսի դեմ ամերիկյան արտադրությանNovavax պատվաստանյութը։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կարևորելով պատվաստումները վարակի դեմ պայքարում։

Նա հավելել է, որ Novavax պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ավարտական փուլին են մոտենում, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նաև տեղեկացրել է, որ Չինաստանի կառավարության կողմից նախնական համաձայնություն կա դոնորության շրջանակում Հայաստանին տամադրվելիք պատվաստանյութի մասով, որն առաջիկայում կլինի ՀՀ-ում:

«Մի շարք տարբերակներ ենք ունենալու, որոնք պետք է օգտագործվեն մեր երկրում», - նշել է առողջապահության ոլորտի պատասխանատուն:

Նա հավելել է, որ կշարունակվեն նաև ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներկրումները, իսկ AstraZeneca-ի պարագայում տարիքային սահմանափակում կլինի` կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները:

Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 203,327-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3753 դեպք կա, այլ պատճառով՝ 953։ Առողջացածների ընդհանուր թիվը 182,836 է։ Հայաստանում պատվաստումներն իրականացվում են կամավոր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---