ՌԴ դեսպան․ Հայ գերիների վերադարձը ՌԴ համար առաջնահերթ խնդիրներից է

ՌԴ դեսպան․ Հայ գերիների վերադարձը ՌԴ համար առաջնահերթ խնդիրներից է

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ գերիների վերադարձի հարցով շարունակելու է զբաղվել անձամբ խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարները, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է», - ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով ադրբեջանական ղեկավարության հայտարարություններին, որ գերիների հարցն արդեն լուծված է` ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասել է, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ։

«Ինձ համար բարդ է Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանելը, կարող եմ ասել միայն, որ Ռուսաստանը շարունակում է աշխատանքները», - ասել է նա։

Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ նման պայմանավորվածություն չի եղել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---