ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 726 նոր դեպք կա և 24 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 726 նոր դեպք կա և 24 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 204,053-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 726-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 24 դեպք է գրանցվել, 22-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3775 դեպք կա, այլ պատճառով՝ 955։

Ապաքինվել է ևս 824 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 183,660 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,663 է։

Ընդհանուր առմամբ, 909,604 թեստ է արվել, մեկ օրում` 3427:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---