Ալիևն ասում է՝ պատրաստ է խաղաղ համաձայնագիր կնքել ՀՀ հետ, բայց «Երևանից պատասխան քայլեր չի տեսնում»13 ապրիլի 2021 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղ պայմանագիր կնքել ՀՀ հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, սակայն Երևանից պատասխան քայլեր չի տեսնում։ Այդ մասին նա ասել է «Նոր հայացք Հարավային Կովկասին․ Հետհակամարտային զարգացում և գործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Ըստ նրա՝ հակամարտությունից հետո ստեղծված վիճակը շատ փխրուն է՝ հրադադարը պահպանվում է, բայց դեռ կան շատ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն։ «Ադրբեջանը պատրաստ է խաղաղ պայմանագիր կնքել ՀՀ հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, սակայն չի տեսնում պատասխան քայլեր Երևանից։ Հակառակը՝ ՀՀ վարչապետից և ԱԳ նախարարից ագրեսիվ հայտարարություններ են հնչում, որոնք վկայում են ադրբեջանատյացության և թրքատյացության մասին»,- ասել է Ալիևը։ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |