Ալիև․ ԼՂ-ում պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է, հարցեր կան լուծելու

Ալիև․ ԼՂ-ում պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է, հարցեր կան լուծելու

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո իրավիճակը դեռևս շատ փխրուն է և, չնայած հրադադարը պահպանվում է, շատ հարցեր կան լուծելու, բազմաթիվ հարցեր կան հետպատերազմյան զարգացման վերաբերյալ։ Այդ մասին նա ասել է «Նոր հայացք Հարավային Կովկասին․ Հետհակամարտային զարգացում և գործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Ալիևն ասել է նաև, որ Ադրբեջանի քաղաքացի է համարում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։

«Ղարաբաղում հայերի կոմպակտ բնակության տարածքում ուժ կիրառելու նպատակ չկա»,- ասել է նա։

2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով:

 Ուշագրավ
Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն
«Խաղաղությունն ավելի ուշ հաստատվեց, քան առաջարկվել էր կողմերին»,-ասել է նա
Այդ մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը
ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ