Մարությանը մասնավոր այցով Արցախ է մեկնել

Մարությանը մասնավոր այցով Արցախ է մեկնել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ»,-ասվում է գրառման մեջ։

Օրակարգում երկու մայրաքաղաքի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---