Հայաստանի կապիտալի շուկան թույլ զարգացած է, այդ իսկ պատճառով ենթակա չէ ճգնաժամի ուժեղ ազդեցությանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է տնտեսության բոլոր ոլորտների վրա, սակայն դա չի նշանակում, որ դրամական միջոցներ չկան, եւ ներդրողները նոր շուակներ չեն ընտրի: Հայաստանի կապիտալի շուկան թույլ զարգացած է, այդ իսկ պատճառով ենթակա չէ համաշխարհային ճգնաժամի ուժեղ ազդեցությանը: Ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունը, Կենտրոնական բանկը եւ «NASDAX OMX Հայաստան» ֆոնդային բորսան համատեղ առաջնային IPO են կազմակերպել:



Մարտի 9-ի տվյալներով 200 մարդ արդեն գնել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերը` 150 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:



«Առաջին IPO-ն կարելի է հաջողված համարել, եթե «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ոչ թե մեկ սեփականատեր ունենա, այլ շատ», - այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «NASDAX OMX Հայաստանի» տնօրեն Արմեն Մելիքյանը: Նրա խոսքերով, դա նշանակում է, որ շատ մարդ է վստահում այդ բիզնես-նախագծին:



Մելիքյանը հաղորդել է, որ ընկերության գործունության հետ կապված ռիսկերը նվազագույնն են, քանի որ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն IPO-ի իրականացմանը նախապատրաստվել էին տնտեսական ճգնաժամից շատ առաջ, իսկ երեք նոր ՀԷԿ-երի շինարարությունն արդեն սկսվել է: Ինչպես հաղորդել է Մելիքյանը, տեղաբաշխման ավարտին արդյունքները կամփոփվեն եւ կբացահայտվեն առավելություններն ու թերությունները: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ օրինակին հետեւող ընկերություններն այդ նվաճումները հաշվի կառնեն ապագայում, երբ մուտք գործեն կապիտալի շուկա:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---