Մարուքյանը գերիների հարցը քննարկել է ՌԴ դեսպանի հետ

Մարուքյանը գերիների հարցը քննարկել է ՌԴ դեսպանի հետ

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը:

«Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը»,-գրել է Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռ գերիներ ունի Ադրբեջանում, այդ երկիրը, սակայն, հայ գերիներին անվանում է «ահաբեկիչ»։ Հայաստանում գերիների ու անհետ կորածների հարազատները պարբերաբար հավաքներ ու ցույցեր են իրականացնում՝ պահանջելով իրենց հարազատների վերադարձի կամ ճակատագրի մասին տվյալներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---