Երևանում համերգի հասույթը կհատկացվի Զինվորի տանը

Երևանում համերգի հասույթը կհատկացվի Զինվորի տանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Երևանի Mezzo Classic House Club ակումբում բարեգործական համերգ տեղի կունենա, որի ամբողջ հասույթը կուղղվի Զինվորի տանը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին, Արցախում վիրավորված զինվորների բուժման և վերականգնման համար։ Այդ մասին տեղեկացրել է «Կանանց ակումբ» (For Ladies Club) կազմակերպության համակարգող Մարիամ Մարտիրոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մենք սկսել ենք մեր գործունեությունը սեպտեմբերի 24-ին և պատերամի մեկնարկից հետո որոշեցինք զբաղվել թիկունքային աշխատանքներով։ Վերջին շրջանում անհրաժեշտություն է առաջացել բարձրաձայնեու վիրավորում ստացած և մշտական աջակցության կարիք ունեցող տղաների խնդիրները»,-ասել է նա։

Մարտիրոսյանը նշել է, որ համերգները շարունակական են լինելու, իսկ մասնակից երգիչները հոնորար չեն ստանա։ Այս անգամ ելույթ են ունենալու Արսեն Սաֆարյանը, Միհրան Ծառուկյանը, Դավիթ Ամալյանը, Արթուր Խաչենցն ու այլոք։

Համերգի կազմակերպիչներն են «Կանանց ակումբը» (For lades club), «Լույսի աշխարհ» ՀԿ-ն և Mezzo Production-ը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---