Եվրահանձնաժողովը 3 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանին Պարենային ապահովության ծրագրի շրջանակներում

PanARMENIAN.Net - Եվրահաձնաժողովy 3 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանին Պարենային ապահովության ծրագրի շրջանակներում: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակությունում, Պարենային ապահովության ծրագիրն իրականացվում է Հայաստանում 1997 թվականից ի վեր:

Պարենային ապահովության ծրագիրը (ՊԱԾ) Հայաստանում վճարումների եւ ազգային բյուջեի աջակցման հավասարակշռման գործիք է: Այդ ժամանակից ի վեր թվով 10 տարեկան ծրագրեր են հաջողությամբ իրականացվել` տրամադրելով 96.5 միլիոն եվրո ուղիղ բյուջետային աջակցման եւ 5.5 միլիոն եվրո տեխնիկական աջակցման եւ հետագա գործողությունների տեսքով: Եվրահանձնաժողովի Պարենային ապահովության 2007-2008թթ արդյունավետ իրականացված ծրագրի հետ միասին Հայաստանի զարգացմանն ուղղված ՊԱԾ ներդրումը կազմում է 105 միլիոն եվրո:



Եվրահանձնաժողովի 2007-2008թթ. ՊԱԾ հիմնական նպատակները համահունչ են Հայաստանի Աղքատության հաղթահարման ռազմավարության հետ եւ միտված են` ա) կայուն տնտեսական աճի եւ զարգացման միջոցով աղքատության նվազմանն ուղղված կառավարության եւ հասարակության ջանքերի օժանդակմանը, բ) գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացման տեմպերի պահպանմանը:



Եվրահանձնաժողովի 2007-2008թթ. ՊԱԾ հատուկ նպատակն էր օգնել Հայաստանի կառավարությանը բարելավելու պետական ծրագրերի մշակումը, կառավարումը, իրականացումն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ բարելավելու գյուղատնտեսության ոլորտի ծառայությունները, որոնք ուղղված են մթերքների ոչ անվտանգ լինելու նվազեցմանը եւ մասնավորապես կենդանիների առողջության եւ ֆիտոսանիտարական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---