Փաշինյան․ Թուրքերը մեր թշնամիներն են, հարցն այն է` ինչ ենք անելու այդ թշնամության հետ

Փաշինյան․ Թուրքերը մեր թշնամիներն են, հարցն այն է` ինչ ենք անելու այդ թշնամության հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի թշնամին են, սակայն հարցն այն է, թե ինչ է պետք անել այդ թշնամության հետ, դա լինելու է կառավարելի, թե իր հետ անկառավարելի հետևանքներ է բերելու, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ թշնամանքը պետք է կառավարել՝ զգույշ, նրբանկատ ու շրջահայաց ձևով:

Նա արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին, ով ցանկացել է ճշտել՝ ի վերջո թուրքերը թշնամի են, թե ոչ։

«Քննարկման առարկա էլ չի, որ, այո՛, թուրքերը, ադրբեջանցիները մեր թշնամիներն են, իրենք էլ մեզ են թշնամի համարում, հարցն այն է՝ թե ինչ ենք անելու այդ թշնամությունը։ Ես մարզերում ասում եմ՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, էնքան մեզ են համարում թշնամի։ Հարցն այն է, թե ինչ պետք է անենք մենք այս իրավիճակում։ Այն, որ մենք փոխադարձաբար թշնամի ենք և իրար թշնամի ենք համարում՝ հարց չէ։ Հիմա իրենք ու մենք խնդիր ենք դնում, որ իրենք մեզ պիտի ոչնչացնեն, մենք՝ իրենց, կարծում եմ՝ ոչ։ Մենք նման խնդիր չպիտի ձևակերպենք, իրենք էլ չպիտի ձևակերպեն։ Բայց մենք չենք կարող միակողմանիորեն որոշել, որ իրենք թշնամի չեն, կամ հակառակը։ Նույնիսկ փոխադարձաբար, մենք չենք կարող որոշել, որ թշնամիներ չենք, որովհետև պատմականորեն թշնամիներ ենք»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ։

«Պետություններ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն։ Նույնիսկ Եվրոպայի կենտրոնում կան շրջանակներ, որ իրենց հարևան երկրին թշնամի են համարում»,- հայտարարել է վարչապետը՝ նշելով, որ առևտուր են անում նաև երկրներ, որոնք իրար նկատմամբ տարածքային պահանջներ ունեն։

Ըստ էության, վարչապետն անուղղակիորեն անդրադարձել է ապրիլի 13-ին ԱԺ-ում և դրանից վաղ հասարակական ու քաղաքական շրջանակում հնչած մեղադրանքներին այն մասին, որ չի կարելի ապաշրջափակման պայմանավորվածություններ ունենալ Թուրքիայի ու Ադրբեջանի նման պետությունների հետ, քանի որ այդ երկրները ՀՀ-ի ոչնչացմանն են ձգտում։

 Ուշագրավ
Տեղի կունենա Լվրովի և Այվազյանի համատեղ մամուլի ասուլիսը
Ըստ նրա՝ նախադրյալներ են կան, որ այնպիսի քաղաքական ուժի լիդեր պետք է դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել
Նրա փաստաբանը նշել է, որ մեղադրանք դեռ չկա, խոսքը կասկածանքի մասին է