14 ապրիլի 2021 - 14:41 AMT
Վարչապետ․ Տանկային միավորումներից մեկը, որի հրամանատարը գեներալներից մեկի որդին էր, իր անելիքը չի արել

Պատերազմի ժամանակ տանկային միավորումներից մեկը, որի հրամանատարը գեներալներից մեկի որդին էր, իր անելիքը չի կատարել։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին։

Պատերազմի ընթացքում հակառակորդը հարավային ուղղությամբ ճեղքում է կատարել՝ հասնելով մինչև Ջաբրայիլ և ուղղություն վերցնելով դեպի Հադրութ։ Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ և նշանակալի դեմքերից մեկն առաջարկել է, որ ճեղքման հատվածը պետք է հյուսիսից կտրել և հակառակորդի ուժերը բաժանել միմյանցից։

Առաջարկը քննարկելու նպատակով Ստեափանակերտոմ հրավիրել եմ խորհրդակցություն։ ՀՀ ԳՇ պետն էլ միացել է սելեկտորով, քննարկման արդյունքում ԳՇ պետն ասել է, որ հետաքրքիր գաղափար է, բայց պետք է տեղում գնահատել իրադրությունը և որոշել, թե որքանով է դա իրականանալի։ Գնահատումը պետք է կատարեր ՊԲ հրամանատարությունը։ ՊԲ հրամանատրությունը զեկուցել է, որ կարելի է իրականցնել նման գործողություն։ ԳՇ պետն էլ ինձ է զեկուցել, որ իրականանալի է։ Օպերացիան սկսվել և մի քանի ժամ հաջող իրագործվել է, ամեն դեպքում՝ ինձ այդպես են զեկուցել, և ավարտին չի հասցվել, քանի որ տանկային միավորումներից մեկն իր անելիքը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, չգիտեմ։ Բայց նապատակը եղել է ճեղքի հատվածը փակել, թե ինչու չի արվել, պետք է քննություն անցկացնել»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի հետ կապված բազմաթիվ դրվագներ պետք է քննվեն։

«Այդ միավորումը, որի հրամանատարը եղել է այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներց մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները։ Կհետաքննենք։ Կարող է էն 17-ն իրեն է զանգել, ասել՝ քո թշնամին Երևանում է, կարող է նորահայատ ընդդիմադիր գործիչն ինքն է զանգել որդուն։ Կպարզենք։ Խառը ժամանակները կանցնեն կպարզենք»,- ասել է նա։

Փաշինյանը հավանաբար նկատի ունի ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհնյանի որդուն։ Սեյրան Օհանյանը ևս պահանջում էր Փաշինյանի հրաժարականը և մի քանի անգամ ելույթ է ունեցել Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներում։