Փաշինյանն Ալիևին բանաստեղծությամբ է պատասխանել․ «Ես քեզ չեմ ատում՝ խղճում եմ»14 ապրիլի 2021 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանել է բանաստեղծ Իգնատ Մամյանի ստեղծագործությամբ: «Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նոր չեն։ Հիմա նոր ոգևորություն է մտել և, իմ կարծիքով, որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը՝ այստեղ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում։ Եվ կարծում եմ, որ պետք է ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման մարդկանց նկատմամբ։ Եթե չեմ սխալվում, Իգնատ Մամյանը Ղարաբաղյան հակամարտության առթիվ մի բանաստեղծություն էր գրել, որտեղ այսպիսի քառատող կար՝ Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ, Այդպես խղճում են մարդիկ խելացի, Հոգեհիվանդի մռայլ վանդակից Իրեն հայհոյող խենթ արարածին։ Սա էլ մեր պատասխանն Իլհամ Ալիևին»,- ասել է Փաշինյանը։ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |