«Բարբարոսության պուրակ»․ Եվրախորհրդարանականը դատապարտել է Բաքվում Ալիևի բացած պուրակը

«Բարբարոսության պուրակ»․ Եվրախորհրդարանականը դատապարտել է Բաքվում Ալիևի բացած պուրակը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրոուլակիսը դատապարտել է Բաքվում այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացումը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմին։ Այդ մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Պատգամավորը նշել է, որ, կառուցելով այդ «բարբարոսության» պուրակը, Իլհամ Ալիևն անարգել է պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը։

«Միջազգային կազմակերպությունները չեն կարող լռել այս միջնադարյան դրսևորումների մասին, որոնք խայտառակում են մարդկությանը»,-ասել է նա։

2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում, ու զոհված հայերի սքղավարտներ: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---