Կլիմայի փոփոխությունները` պատերազմների և հակամարտությունների պատճառ14 ապրիլի 2021 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Գիտնականները պարզել են կապը կլիմայական փոփոխությունների և մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած պատերազմների միջև։ Այդ մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում հրապարակված հոդվածում, որը մատնանշում է գլոբոլ տաքացման հետ առաջացող նոր սպառնալիքը մարդկության համար։ Պատմաբանները պարզել են, որ Կորեական թերակղզում մ.թ.ա. 18թ․ մինչև մ.թ. 660թ․ գոյություն ունեցած 3 պետության հարևանների հետ երկու անգամ ավելի են պատերազմել, երբ էքստրեմալ եղանակային պայմաններ են եղել՝ օրինակ, երաշտ կամ առատ տեղումներ։ Կապը բացահայտվել է Երեք տերությունների ժամանակաշրջանի «Սամգուկ սագայի» վերլուծության հիման վրա, գրում է Lenta.ru-ն։ Ընդ որում, այն պետությունը, որը տառապել է տարերային աղետներից, նաև ավելի հաճախ է հայտնվել ներխուժման վտանգի առջև, քան հարձակման է անցել։ Դա բացատրվում է նրանով, որ պարենային անվտանգության ճգնաժամը երկիրն ավելի խոցելի էր դարձնում։ Ըստ գիտնականների` հետազոտության արդյունքները կօգնեն ջանքեր գործադրել պաշտպանելու համար այն երկրներում ապրող ժողովրդներին, որոնք այսօր հատկապես խոցելի են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |