«Արեւելյան գործընկերությունը» համագործակցության նոր ուղիներ է բացում հետխորհրդային երկրների հետ

PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային կառավարությունը վստահ է, որ Արեւելյան գործընկերությանն առնչվող բոլոր հարցերը կլուծվեն մարտի 19-20 կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի Եվրոպական կոմիտեում Եվրոպայի գծով պետնախարար Գյունտեր Գլոցերը (ԳՍԺԿ): Նրա խոսքերով, «Արեւելյան գործընկերության» նպատակները վերջնականապես կորոշվեն մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովում: Պետնախարար Գլոցերը նշել է, որ, անվատնգության նկատառումներից բացի, ծրագիրը կարող է ընդգրկված վեց երկրների հետ համագործակցության նոր հնարավորություն բացել եւ արագացնել անցումային գործընթացը:



Մասնավորապես, «Արեւելյան գործընկերությունը» ասոցիացիայի մասին նոր համաձայնագրերից բացի նախատեսում է նաեւ վարչական ներուժի բարելավման ծրագիր, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ծրագրեր:



2008 թվականի հունիսին Եվրահանձնաժողովը ԵՄ-ի մասնակցությամբ մշակեց «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը վեց հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի համար առանց Եվրամիությանը միանալու հեռանկարի: 2008 թվականին Կովկասում հակամարտության պատճառով ԵՄ-ն առաջարկեց Եվրահանձնաժողովին արագացնել նախաձեռնության ծրագրերի մշակումը, գրում է Aus politik und Zeitgeschichte-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---