Ամանորի արձակուրդը 5 օրով կարող է կրճատվել․ Նախագիծն ընդունվել է՝ քննարկելու պայմանով

Ամանորի արձակուրդը 5 օրով կարող է կրճատվել․ Նախագիծն ընդունվել է՝ քննարկելու պայմանով

PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է Ամանորի արձակուրդը 5 օրով կրճատելու մասին Էկոնոմիկայի նախարարության նախագիծը՝ պայմանով, որ այն դեռ երկարատև և մանրամասն պետք է քննարկվի։

Նախագծով առաջարկցվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն անել և աշխատանքային սահմանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը։

«Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության իրականացման, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ նախարարության հաշվարկների՝ օրենքի ընդունման դեպքում 88․6 մլրդ դրամով կավելանա համախառն ներքին արդյունքը, առևտրի թողարկումը՝ 47․5 մլրդ դրամով։

Նման տեսքով նախագիծն ընդունելուն դեմ է եղել միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Հայաստանում պարբերաբար քննարկվում է Ամանորի արձակուրդը կրճատելու թեման։ Կառավարության նիստում օրենքի նախագիծն ընդունելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել է, որ այն ընդունվում է՝ «հասկանալու համար, թե ինչ հանրային համաձայնություն կարող է ձևավորվել» հարցի շուրջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---