ԲԴԽ նախագահի դեմ քրգործ է հարուցվել15 ապրիլի 2021 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Գլխավոր դատախազությունից գրություն են ստացել քրգործի հարուցման մասին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Բեքմեզյանը նշել է, որ, եթե քրգործ է հարուցվում, ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են և ԲԴԽ տարիքով ավագ անդամը ժամանակավորապես կկատարի նրա պարտականությունները՝ մինչև քրգործի հարցը վերջնական լուծվի։ Այսինքն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Գագիկ Ջհանգիրյանը։ Դատավորի դեմ քրգործ հարուցելու համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է հաղթահարել նրա գործառութային անձեռնմխելիությունը՝ ստանալով ԲԴԽ թույլտվությունը, հակառակ դեպքում՝ դատավորի դեմ իրականացվող քրեական հետապնդումը համարվում է ապօրինի։ Այս պարագայում Ռուբեն Վարդազարյանի դեմ քրգործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ Բեքմեզյանը նշել է՝ դատախազությունը գտել է, որ գործառութային անձեռնմխելիության խնդիր չկա, ուստի ԲԴԽ-ի համաձայնությունը պետք չէ։ Նրա խոսքով՝ գործի նյութերին դեռևս ծանոթ չէ, ուստի այլ մեկնաբանություն տալ չի կարող։ «Քանի որ այս պահին ես չգիտեմ, թե ինչի հիման վրա է հարուցվել քրեական գործը, մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող որևէ բան ասել»,- նշել է նա։ Մարտին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորիների թեկնածուներին ներկայացնում էր ԲԴԽ նախագահը, սակայն պատգամավորների հարցերը հիմնականում քաղաքական էին և վերաբերում էին Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արված հայտարարությանը։ Մասնագիտական հանրության շրջանում դա դիտարկվեց որպես ուղիղ ճնշման փորձ Վարդազարյանի նկատմամբ։ Մարտի 4-ին ՀՔԾ էր հրավիրվել Վարդազարյանի կինը՝ վկայի կարգավիճակով։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |