Ապրիլի 17-18-ին Խանջյան-Տիգրան Մեծի թունելը փակ կլինի

Ապրիլի 17-18-ին Խանջյան-Տիգրան Մեծի թունելը փակ կլինի

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին և 18-ին ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Պատճառը թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներն են։

«Ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-20:00-ն՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու երթևեկությունը»,-մանրամասնել են քաղաքապետարանից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---