ՌԴ-ում կայանալիք ՀՀ հետ համատեղ զորավարժությունների պլանն է քննարկվել16 ապրիլի 2021 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը, ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Ռուսաստանի դերակատարումն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Բարձր գնահատելով Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ Հարությունյանը կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը և խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային գործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում: Ապրիլի 14-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին՝ նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացմանը։ Կոմիտեի նիստում հստակեցվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործմանն ուղղված հետագա քայլերը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |