Նազարյան․ Ընդդիմության նպատակը մեղավոր նշանակելն է՝ բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնելով

Նազարյան․ Ընդդիմության նպատակը մեղավոր նշանակելն է՝ բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնելով

PanARMENIAN.Net - Պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենք իրենց, հայտարարել է ԱԺ-ում փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

Որպես օրինակ նա բերել է ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակման քննարկման ժամանակ մոդերատորություն անելու մասին խոսքերին՝ «ինչ է նշանակում գեներալները որոշում էին, Դուք բազմիցս հայտարարում էիք, որ Դուք եք գլխավոր հրամանատարը, և ահա, փաստորեն գեներալներն են որոշում»։

Նազարյանը զարմանք է հայտնել, որ Գորգիսյանը վրդովվել է այն բանից, որ գեներալներն են որոշել, ու միաժամանակ վրդովվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը միանձնյա ստորագրելու մեջ։

«Ինչու՞մ եք մեղադրում՝ միանձնաբար գործելու՞, թե կարծիք հարցնելու համար, ո՞րն է ձեր մեղադրանքը», - ասել է նա։

«Բացարձակ ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան, ավելի եք խճճում, դուք չեք զգում այս բեռը, քանի որ պատասխանատվություն չեք զգում, ձեզ թույլ եք տալիս լինել անպատասխանատու», - նշել է նա։

«Կողմնորոշվեք», ասել է նա` կասկած հայտնելով որ ընդդիմության ցանկությունը պատերազմի հանգամանքները հասկանալն է։

«Ես չեմ մտածում, որ դուք մտածողության խեղում ունեք ու այդ պատճառով մեղադրում եք, միաժամանակ անելու ու չանելու մեջ», - ասել է նա, հայտարարելով, որ ընդդիմության նպատակը մեղավոր նշանակելն է՝ բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնելով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---