ՀՖՖ-ն և Մելիքբեկյանը դատի են տվել Մարուքյանին16 ապրիլի 2021 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ըատ Դատական տեղեկատվական համակարգի, հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին: Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները, ինչպես նաև հատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը: Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մնացականյանն ասել է, որ հայցի պատճառը Մարուքյանի տեսաուղերձն է, որն, ըստ իրենց գնահատման, պարունակում է զրպարտության հատկանիշներ, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ Թե կոնկրետ ինչ զրպարտության մասին է խոսքը, և որքան փոխհատուցում է հայցվորը պահանջում, Մնացականյանը չի նշել: Մարտի 17-ին Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով «Լոռի» ֆուտբոլայի ակումբի Հայաստանի առաջնությունը լքելու որոշմանը, ասել էր, որ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում: Նա ասել էր նաև, որ քրեորեն հետապնդելի արարքների մասին փաստեր կան։ Արձագանքելով Մարուքյանի այս հայտարարությանը՝ ՀՖՖ-ն նշել էր, թե վերջինս փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը և պահանջել ներողություն խնդրել քրեորեն պատժելի արարքների մասին խոսքերի համար: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա |